ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելիս որևէ մեկի կարծիքը չի հարցրել։ Նա այդ մասին հայտարարեց Ազգային ժողովում պետբյուջեի քննարկման ամփոփիչ ելույթում։
«Նոյեմբերի 9–ին ասել եմ՝ ինձ էս պահին ոչ մի կարծիք չի հետաքրքրում, և ես էս թուղթը ստորագրելու եմ՝ ինձ վրա վերցնելով պատասխանատվությունը։ Եվ համարում եմ, որ ճիշտ եմ արել»,– ասաց նա։
Նշենք, որ Փաշինյանը ժամանակին հայտարարում էր, որ Արցախի հարցում առանց ժողովրդի կարծիքի թաքուն որոշում չի կայացնելու։