ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումները շարունակել են առաջխաղացումը դեպի Ուկրաինայի զինված ուժերի պաշտպանության խորքեր և վերահսկողության տակ են վերցրել ԴԺՀ–ի Վոզնեսենկա բնակավայրը: Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
««Կենտրոն» զորախմբի ստորաբաժանումները շարունակել են առաջխաղացումը հակառակորդի պաշտպանության խորքեր և ազատագրել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Վոզնեսենկա բնակավայրը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։