Պայթյուն և փլուզում. Չարենցավանի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել

Պայթյուն և փլուզում. Չարենցավանի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել
Գազի բալոնից արտահոսք է եղել, հրդեհ է բռնկվել, որն ուղեկցվել է պայթյունով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի բնակարաններից մեկում գազի արտահոսքի պատճառով հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հրդեհի մասին ահազանգը ստացել է ժամը 11:43-ին։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։
Պարզվել է, որ 8-րդ թաղամասի բնակարաններից մեկում գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ, որն ուղեկցվել է պայթյունով, փլուզվել է բնակարանի պատը՝ մոտ 12 քմ, տուժածներ չկան:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:52-ին, մարվել՝ 11:54-ին: Այրվել են կենցաղային իրեր:
Ճամբարակում բախվել են «Մերսեդեսն» ու բեռնատարը․ վարորդներից մեկը տեղում մահացել է