ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Իրանըմիջուկային զենք չի ստեղծել և չի ստեղծի: Այս հայտարարությունն արել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսիի հետ բանակցությունների ընթացքում: Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Mehr» գործակալությանը։
«Ինչպես մենք արդեն բազմիցս հայտարարել ենք, հետևելով Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի ֆաթվային` մենք չենք ձգտել միջուկային զենքի ստեղծման և չենք ստեղծի այն», – ասել է Իրանի նախագահը։
Հիշեցնենք` 2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Իրանը միջուկային գործարք կնքեցին՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր (ԳՀՀԾ), որը ենթադրում էր պատժամիջոցների վերացում Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց: 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ն Դոնալդ Թրամփի օրոք դուրս եկավ ԳՀՀԾ-ից և վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները։ Ի պատասխան Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների և ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից: