Իրանը կօգտվի Իսրայելից պաշտպանվելու իրավունքից, երբ հարմար գտնի. ԱԳՆ

Իրանի ԱԳ նախարարի ավագ խորհրդական Ալի Ասղար Հաջին
Իրանի ԱԳ նախարարի ավագ խորհրդական Ալի Ասղար Հաջին. Արխիվային լուսանկար
Իրանի ներկայացուցչի խոսքով՝ Թեհրանն իր իրավունքից կօգտվի պատշաճ ժամանակին և պատշաճ ձևով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Թեհրանը կօգտվի պաշտպանվելու իր իրավունքից՝ ի պատասխան Իրանի վրա Իսրայելի հարվածների, երբ հարմար գտնի: Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է Իրանի ԱԳ նախարարի ավագ խորհրդական Ալի Ասղար Հաջին՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Թեհրանը պատասխան պատրաստո՞ւմ է հոկտեմբերի վերջին Իսրայելի հասցրած հարվածների։
«Իսրայելի ագրեսիան ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի խախտում է, նրանք ոտնահարել են մեր ինքնիշխանությունը: Մեր օրինական իրավունքն է պաշտպանվելը: Կարծում ենք, որ կարող ենք օգտվել այդ իրավունքից համապատասխան ժամանակին և պատշաճ ձևով», - ասել է իրանցի պաշտոնյան:
Իսրայելը հոկտեմբերի 1-ից «Հզբոլլահի» ուժերի դեմ ցամաքային գործողություն է իրականացնում Լիբանանի հարավում և շարունակում է օդային ռմբակոծությունները հարևան երկրում, որտեղ արդեն զոհվել է ավելի քան հազար մարդ, այդ թվում՝ շիա շարժման առաջնորդներ։ Ավելի քան 90 հազար մարդ փախստական է դարձել: Չնայած կորուստներին, այդ թվում՝ հրամանատարական կազմում, «Հզբոլլահը» ցամաքային մարտեր է մղում և չի դադարեցնում Իսրայելի տարածքի հրթիռակոծումը: