ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. ՀՕՊ համակարգը մի քանի թիրախ է խոցել Բելգորոդ քաղաքի և Բելգորոդի մարզի օդային տարածքներում, տուժել է խաղաղ բնակչուհի։ Տեղեկությունը հայտնում է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Մեր ՀՕՊ համակարգն աշխատել է Բելգորոդ քաղաքի և Բելգորոդի մարզի օդային տարածքներում, մի քանի թիրախ է խոցվել։ Վիրավորվել է մի կին։ Կոնտուզիա և բարոտրավմա ստացած տուժածին տեղափոխել են Բելգորոդի թիվ 2 քաղաքային հիվանդանոց»,- գրել է Գլադկովը Telegram–ում։
Մարզպետը հավելել է, որ Բելգորոդում վնասվել են 6 բազմաբնակարան շենքերի 11 բնակարանների, 1 առանձնատան և 2 առևտրային օբյեկտների ապակիները: Բեկորներից վնասվել է նաև 8 մարդատար ավտոմեքենա։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։