«Հայկական ավիաուղիներ» ընկերությունը դեկտեմբերի 9-ից կվերսկսի չվերթերը

Ինքնաթիռ
Ավիաընկերությունը թռիչքները դադարեցրել էր ինքնաթիռների տեխնիկական սպասարկման պատճառով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. «Հայկական ավիաուղիներ» ընկերությունը դեկտեմբերի 9-ից կվերսկսի չվերթերը։ Տեղեկությունը հրապարակվել է ավիաընկերության ֆեյսբուքյան էջում։
Դեկտեմբերի 9-ին նախատեսված են Երևան–Մոսկվա և Երևան–Միներալնիե Վոդի թռիչքներ։ Հաջորդող օրերին կմեկնարկեն Սոչիի, Ուֆայի, Կազանի և Վոլգոգրադի ուղղությամբ չվերթերը։
Հիշեցնենք` «Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունը հոկտեմբերին հայտարարել էր, որ ինքնաթիռների տեխնիկական սպասարկման պատճառով ժամանակավորապես դադարեցնում է թռիչքները։