«Դրանք չի կարելի հարձակման թիրախ դարձնել». Գրոսին` Իրանի միջուկային օբյեկտների մասին

Գրոսին նոյեմբերի 13-ին ժամանել է Թեհրան, իսկ այսօր նախատեսված են բանակցություններ Իրանի ղեկավարության հետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի - Sputnik. Միջուկային օբյեկտները երբեք չպետք է ռազմական հարձակումների ենթարկվեն։ Այս մասին հայտարարել է Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես կարձագանքի ՄԱԳԱՏԷ–ն Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին սպառնալուն:
«Միջուկային օբյեկտները չպետք է ռազմական հարձակումների թիրախ դառնան, հակառակ դեպքում կարող են շատ լուրջ ռադիոլոգիական հետևանքներ լինել», - հայտարարել է նա Թեհրանում Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Իրանն ավելացրել է մինչև 60% հարստացված ուրանի արտադրությունը․ ԶԼՄ
Նա ասել է, որ զգացել է միջուկային ծրագրի շուրջ Արևմուտքի հետ համաձայնության հասնելու` Իրանի ձգտումը:
«Դա ՄԱԳԱՏԷ-ից պահանջում է ավելի ակտիվ փոխգործակցություն Իրանի հետ՝ բոլոր կողմերի բարի մտադրությունները հաստատելու համար... Ապագայում Իրանի հետ միջուկային ամուր համաձայնության հասնելու հնարավորություն կա։ Այդ համաձայնագրի համար մենք պետք է ճգրիտ տվյալներ և տեղեկություններ ունենանք (Իրանի ատոմային գործունեության մասին, – խմբ.)», - հավելել է նա։
Հիշեցնենք` 2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Իրանը միջուկային գործարք կնքեցին՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր (ԳՀՀԾ), որը ենթադրում էր պատժամիջոցների վերացում Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց: 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ն Դոնալդ Թրամփի օրոք դուրս եկավ ԳՀՀԾ-ից և վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները։ Ի պատասխան Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների և ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից:
Բորելը Իրանի ԱԳ նախարարի հետ քննարկել է միջուկային գործարքի շուրջ բանակցությունների հարցը