Արարատ Միրզոյանն Իրանի արտգործնախարարին հրավիրել է Հայաստան

Կողմերը պայմանավորվել են շարունակել մշտական խորհրդակցությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Իրանը պատրաստ է առավել խորացնել ու ընդլայնել Հայաստանի հետ հարաբերությունները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։ Իրանի արտգործնախարարությունը Telegram ալիքում հայտնել է, որ ԻԻՀ արտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչին այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցում։
Նշվում է, որ Միրզոյանը կարևորել է տարածաշրջանային զարգացումների շուրջ Թեհրանի և Երևանի միջև խորհրդակցությունների շարունակումը և իրանցի գործընկերոջը հրավիրել Հայաստան:
Կողմերը պայմանավորվել են շարունակել մշտական խորհրդակցությունները երկկողմ հարաբերությունների բարելավման և տարածաշրջանային հարցերի համակարգման ուղղությամբ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 18-ին Միրզոյանն ու Արաղչին երկկողմ հանդիպում էին ունեցել «3+3» խորհրդակցական հարփակի նախարարական հանդիպման շրջանակում, մտքեր փոխանակել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ։