Վարչապետի և նախագահի աշխատակազմերին տրվող գումարը 2018-ից հետո 4 անգամ ավելացել է․ Քրիստինե Վարդանյան

Sputnik
ԱԺ-ում շարունակվում են 2025թ-ի պետական բյուջեի նախագծի քննարկումները։ Մինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթը պատգամավորները ներկայացրել են տարվա հիմնական ֆինանսական փաստաթղթի վերաբերյալ իրենց դիտարկումները։
Պետական որ մարմինն ինչքան ֆինանսավորում է ստանալու և ինչ է շահելու դրանից հարկատու քաղաքացին․ իր ելույթում ներկայացրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Ընդդիմադիր պատգամավորը նկատել է, որ վարչապետի և նախագահի աշխատակազմերին տրվող գումարը 2018-ից հետո 4 անգամ ավելացել է՝ 8 մլրդ-ից դառնալով 26 մլրդ դրամ։«Սա նշանակում է, որ, սիրելի քաղաքացիներ, դուք ունեք ամենաթանկ վարձատվող մշակույթի գործիչը՝ դաշնակահար, որը մեկ-մեկ շնորհավորական բացիկներ է գրում»,- ասել է Վարդանյանը։