Ադրբեջանում ընթացող COP-29 կլիմայի հարցերով միջազգային գագաթնաժողովի ժամանակ նախագահ Իլհամ Ալիևը առիթ բաց չի թողել հերթական անգամ թիրախավորելու Հայաստանին։ Ալիևը Հայաստանին մեղադրել է անցած 30 տարիներին Ադրբեջանին հասցված իբր էկլոգիական վնասների մեջ։ Մինչդեռ Երևանում Բաքվի նկատմամբ Հայաստանի իշխանությունների հռետորաբանությունը բոլորովին այլ է։ Խաղաղության հասնելու փորձերին զուգահեռ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին առաջարկում է ռազմավարական գործարք կնքել։
«Ռազմավարական գործարք այն մասին, թե առաջիկա հարյուրամյակներում ինչ պայմաններում են Հայաստանը և Ադրբեջանը փորձում կողք կողքի ապրել».-Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է Փաշինյանը։
«Չնայած Հայաստանի իշխանությունների կողմից Ադրբեջանի այլ կերպար ստեղծելու փորձերին, Փաշինյանը հասկանում է, որ Ալիևը չի գնալու փաստաթղթի ստորագրման».-Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք է հայտնել ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։