«Թուրքիան խզել է Իսրայելի հետ հարաբերությունները և ոչ մի քայլ չի ձեռնարկի դրանք ապագայում զարգացնելու համար».-լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։
Ըստ Էրդողանի` Թուրքիան է գլխավորում Իսրայելի հանցագործությունների դեմ պայքարը։ «Թուրքիան դարձել է այն երկիրը, որն առավել կտրուկ է արձագանքել Գազայի հատվածում Իսրայելի վայրագություններին.-ընդգծել է Էրդողանը, նշելով, որ Թուրքիան կոնկրետ քայլեր է ձեռնարկել, որոնց թվում է Իսրայելի հետ առևտրի դադարեցումը:
Թուրքական իշխանություններն Իսրայելին մեղադրում են ռազմական հանցագործությունների, պաղեստինցիների ցեղասպանության մեջ, ՄԱԿ-ից պահանջում են հրեական պետությանը զենք մատակարարելու էմբարգո սահմանել։ Միևնույն ժամանակ, լրատվամիջոցների տվյալներով, երկու երկրները շարունակում են մի շարք առանցքային ապրանքների առևտուրը:
«Թուրքիայի հռետորաբանությունը Իսրայելի նկատմամբ հիմնականում ձևական բնույթ է կրում».-Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք է հայտնել արաբագետ Արմեն Պետրոսյանը։