Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

7 մարդ է վիրավորվել Ուկրաինայի ԶՈւ–ի կողմից Գորլովկայի գնդակոծության հետևանքով

Գորլովկան
Խաղաղ բնակիչները տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Ուկրաինական զորքերը գնդակոծել են ԴԺՀ-ի Գորլովկա բնակավայրի կենտրոնը, որի հետևանքով վիրավորում է ստացել յոթ խաղաղ բնակիչ։ Այս մասին հայտնել է քաղաքապետ Իվան Պրիխոդկոն։
«Ուկրաինական ապօրինի զինված խմբավորման կողմից Գորլովկայի կենտրոնի հրետակոծության հետևանքով 7 խաղաղ բնակիչ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել»,- գրել է Պրիխոդկոն Telegram-ի իր ալիքում։
Գորլովկան գտնվում է Դոնեցկից 50 կմ դեպի հյուսիս, քաղաքում է գտնվում «Ստիրոլ» քիմիական կոնցեռնը և ածխարդյունահանող ձեռնարկությունները:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։