Թրամփը պաշտպանության նախարար կնշանակի 44-ամյա հեռուստահաղորդավարին

Դոնալդ Թրամփ
ԱՄՆ-ի նորընտիր նախագահը Պենտագոնի ղեկավարի պաշտոնի համար առավել քան տարօրինակ ընտրություն է կատարել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Ամերիկայի Միացյալ Նահանգների 47-րդ նախագահ ընտրված Դոնալդ Թրամփը մտադիր է պաշտպանության նախարար նշանակել «Fox News»-ի 44-ամյա հաղորդավար Փիթ Հեգսեթին: Այս մասին ասվում է Թրամփի անցումային թիմի հայտարարության մեջ, որը մեջբերում է «Reuters»-ը։
«Փիթն ուժեղ, խելացի մարդ է, նա անկեղծորեն հավատում է «Առաջին հերթին Ամերիկան»» սկզբունքին... Երբ Փիթը լինի «ղեկին», Ամերիկայի թշնամիները զգույշ կլինեն. մեր զինվորականները կրկին կդառնան հզոր, և Ամերիկան երբեք չի նահանջի», - նշվում է հայտարարության մեջ:
Նորընտիր նախագահի ընտրությունն ավելի քան արտառոց է. 44-ամյա Հեգսեթը կառավարման փորձ չունի, բայց սովորել է Փրինստոնում և Հարվարդում, ծառայել ԱՄՆ Ազգային գվարդիայում։ Ծառայողական գործունեության բերումով եղել է Աֆղանստանում, Իրաքում, ինչպես նաև Գուանտանամոյում (Կուբա): «Fox News»-ում է աշխատում 2014 թվականից, վերջին տարիներին վարում է «Fox & Friends Weekend» ծրագիրը: 2016-ի նախագահական ընտրություններում հաղթելուց հետո Թրամփը նրան դիտարկում էր որպես վետերանների գործերի նախարար, բայց այդ պաշտոնը ստանձնեց Դևիդ Շուլկինը: Հեգսեթն ամուսնացած է, սա նրա 3-րդ ամուսնությունն է։
Հաշվարկները սխալ դուրս եկան. ինչու հաղթեց Դոնալդ Թրամփը