Սիրիայի «Հմեյմիմ» ավիաբազայի մոտ հարվածից հետո ՌԴ ԶՈւ-ն նախազգուշացում է արել Իսրայելին

«Հմեյմիմ» ավիաբազան Սիրիայում. Արխիվային լուսանկար
Իսրայելը մեկ ավիահարված է հասցրել «Հմեյմիմ» բազայի անմիջական հարևանությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Հոկտեմբերին Իսրայելը հարված էր հասցրել Սիրիայում ռուսական «Հմեյմիմ» ավիաբազայի մոտ, ինչի վերաբերյալ ՌԴ զինվորականները նախազգուշացում են արել Իսրայելին՝ հայտարարելով նման գործողությունների անթույլատրելիության մասին։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է Սիրիայի հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը։
Որոշ տվյալներով` Իսրայելը հարվածը հասցրել է ինչ-որ պահեստի կամ տարածքի, Հմեյմիմի» անմիջական հարևանությամբ:
«Մեր զինվորականները, բնականաբար, հանդիմանություն են արել իսրայելական կողմին հետագայում նման գործողությունների անթույլատրելիության վերաբերյալ, որոնք կարող են վտանգել այնտեղ գտնվող ռուսաստանցի զինվորականների կյանքը։ Ուստի հույս ունենք, որ հոկտեմբերյան այդ իրադարձություններն այլևս չեն կրկնվի», – հավելել է Լավրենտևը։
Իսրայելը հոկտեմբերի 1-ից «Հզբոլլահի» ուժերի դեմ ցամաքային գործողություն է իրականացնում Լիբանանի հարավում և շարունակում է օդային ռմբակոծությունները հարևան երկրում, որտեղ արդեն զոհվել է ավելի քան հազար մարդ, այդ թվում՝ շիա շարժման առաջնորդներ։ Ավելի քան 90 հազար մարդ փախստական է դարձել: Չնայած կորուստներին, այդ թվում՝ հրամանատարական կազմում, «Հզբոլլահը» ցամաքային մարտեր է մղում և չի դադարեցնում Իսրայելի տարածքի հրթիռակոծումը: