ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանը մեծացնում է սեփական տեխնոլոգիաները արդյունաբերության ապակարբոնացման (արդյունաբերության մաքրում) համար։ Այս մասին Բաքվում COP 29-ի ժամանակ հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը:
«Չի կարելի գլոբալ տաքացումը խտրականության պատրվակ դարձնել, անցումը կանաչ էներգետիկային պետք է տեղի ունենա առանց երկրներին վնասելու»,- նշել է Միշուստինը։
Հիշեցնենք, որ Սոչիում «Վալդայ» բանավիճային ակումբի նիստի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ COP–29 կլիմայական համաժողովին Ռուսաստանից մասնակցելու է վարչապետ Միխայիլ Միշուստինը։