ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Ռուսական զորքերը նոր բնակավայր են վերահսկողության տակ առել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունից։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Արևելք» զորախմբի ստորաբաժանումները ազատագրել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Ռովնոպոլ գյուղը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։