ՌԴ ԶՈւ ԳՇ պետի տեղակալը խոստովանել է, որ կաշառք է վերցրել, բայց կմնա մեկուսարանում

Վադիմ Շամարինին ձերբակալել էին այս տարվա մայիսին՝ խոշոր չափի կաշառք ստանալու մեղադրանքով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Վադիմ Շամարինը խոստովանել է, որ կաշառք է ստացել և գործարքի մեջ մտել հետաքննության հետ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Դատարանը, այնուամենայնիվ, նրան կալանքի տակ է թողել։
Դատական նիստի ընթացքում գեներալը խոստացել է ցուցմունք տալ կոռուպցիոն գործարքներին առնչություն ունեցող այլ անձանց դեմ։ Բացի այդ, նա արդեն ցուցմունք է տվել Ռուսաստանի զինված ուժերի կապի գլխավոր վարչության 1-ին վարչության նախկին ղեկավար Ալեքսանդր Օգլոբլինի դեմ։
Կաշառքի գործով կալանավորվել է նաև ՌԴ գլխավոր շտաբի պետի տեղակալ Վադիմ Շամարինը
Հիշեցնենք, որ գեներալ-լեյտենանտին ձերբակալել էին պետ​​գնումներում իրականացրած խարդախության համար։ Նա 36 մլն ռուբլի էր ստացել 2023 թվականին կալանավորված Պերմի «Տելտա» հեռախոսային գործարանի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Վիսոկովից և ընկերության գլխավոր հաշվապահ Ելենա Գրիշինայից։ Քննության վարկածով՝ Շամարինն օգնել է Վիսոկովին և Գրիշինային ՌԴ ՊՆ-ի հետ ընդհանուր 442 մլն ռուբլու պետական ​​պայմանագրեր ստանալու հարցում։