ՌԴ-ի և Իրանի միջև պայմանագիր ստորագրելու ժամկետը համաձայնեցվում է. ԱԳՆ

Զախարովան մեկնաբանել է Մոսկվայի և Թեհրանի միջև նոր պայմանագրի կնքման հարցը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Իրանի հետ համապարփակ գործընկերության պայմանագրի ստորագրման ժամկետը համաձայնեցվում է։ Ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ավելի վաղ ասել էր, որ Մոսկվայի և Թեհրանի հարաբերությունները ռազմավարական բնույթ են կրում, ուստի երկու երկրների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի կնքման աշխատանքներն իր անձնական վերահսկողության ներքո են գտնվում։
«Փաստաթուղթը, ինչպես հայտնի է, պատրաստ է։ Այն կստորագրվի, ինչպես հայտարարել է ՌԴ նախագահը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Կազան ժամանած Փեզեշքիանի հետ հանդիպմանը: Փաստաթուղթը կստորագրվի հանդիսավոր պայմաններում, իսկ ժամկետները համաձայնեցվում են», - ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանն ու Իրանը համաձայնեցրել են երկու երկրների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը: ԶԼՄ-ները գրեցին, որ փաստաթուղթը կարող է ստորագրվել Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի ընթացքում, սակայն Պուտինն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում կայացած զրույցի ընթացքում պայմանավորվեցին, որ փաստաթուղթը կստորագրվի առանձին այցի ժամանակ: