ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հանդիպում է անցկացրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Հանդիպումը կայացել է Բաքվում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովի (COP–29) 29-րդ նստաշրջանի շրջանակում։
Ավելի վաղ Միշուստինը ժամանել էր Բաքու՝ ելույթ ունենալու ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովի (COP29) 29-րդ նստաշրջանում։ Բացի այդ, նախատեսվում է ՌԴ կառավարության նախագահի բանակցությունները Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ, ինչպես նաև հանդիպում Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Հոկտեմբերին Գուտերեշի հետ հանդիպել էր նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Զրույցը տեղի էր ունեցել Կազանում ԲՐԻԿՍ գագաթնաժողովի շրջանակում։