ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Երևանի Կենտրոն վարչական շրջանի առևտրի և սպասարկումների բաժնի 3 պաշտոնյան և 1 աշխատակիցը կալանավորվել են։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 12-ին իրավապահները Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմում գործողություններ է իրականացրել, ձերբակալվել են 4 անձ։
«Նրանք 2 ամիս ժամկետով են կալանավորվել»,– հավելեց Օհանջանյանը։
Նշենք, որ Կենտրոն վարչական շրջանի առևտրի և սպասարկումների բաժնի 4 աշխատակիցն էլ անցնում են Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով։