Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՀՕՊ-ը Վորոնեժի մարզում ոչնչացրել է մի քանի ԱԹՍ, շենք է վնասվել. մարզպետ

Մարզպետի խոսքով՝ Վորոնեժի մարզում ԱԹՍ-ների վտանգը պահպանվում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Վորոնեժի մարզում ոչնչացրել են մի քանի անօդաչու թռչող սարքեր։ Այս մասին հայտնել է մարզպետ Ալեքսանդր Գուսևը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Վորոնեժի մարզում ՀՕՊ հերթապահ ուժերի և ՌԷՊ միջոցների կողմից հայտնաբերվել և ճնշվել են մի քանի անօդաչու թռչող սարքեր։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան»,-գրել է նա Telegram-ի իր ալիքում։
Մարզի ղեկավարը հավելել է, որ Վորոնեժի արվարձանում բեկորների ընկնելու հետևանքով աննշան վնասվել է արտադրական շենք, ԱԹՍ-ների վտանգը պահպանվում է:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։