ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Նախորդ գիշերվա ընթացքում ՀՕՊ միջոցները ՌԴ 6 մարզերի երկնքում ուկրաինական 29 անօդաչու են ոչնչացրել։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ 7 անօդաչու խոցվել է Կուրսկի մարզի տարածքի վրա, 7-ը` Բելգորոդի, 5-ը` Տվերի, 5-ը` Բրյանսկի, 3-ը` Պենզայի, և 2-ը` Վորոնեժի։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։