ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Հայաստանը խաղաղության պայմանագրի վերաբերյալ իր առաջարկները փոխանցել է Ադրբեջանին։ Այսմասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Խաղաղության պայմանագրի` մնացած երկու հոդվածների վերաբերյալ մեր առաջարկները երեկ,թե առաջին օրը փոխանցել ենք Ադրբեջանին»,– հայտարարեց նա։
Անդրադառնալով Կազանում տեղի ունեցած ԲՐԻԿՍ–ի գագաթնաժողովի շրջանակում իր ունեցած հանդիպումներին` ՀՀ վարչապետը նշեց, որ նաև տարածաշրջանային ենթակառուցվածքների բացման հարցում կարող ենք ունենալ փոխադարձ ընդունելի լուծում։
«Կազանում կարևոր իրադարձությունն այն էր, որ շատ նման է նրան, որ տարածաշրջանային ենթակառուցվածքների բացման հարցում կարող ենք ունենալ լուծում, որը փոխադարձ լիարժեք ընդունելի կլինի»,– հայտարարեց նա։
Փաշինյանն ասաց, որ այս առաջարկը ևս հայկական կողմը գրավոր ձևով փոխանցել է Ադրբեջանին։