Երևանում փեսան դանակահարել է աներոջը. 24-ամյա տղամարդը ձերբակալվել է

Ոստիկանական ավտոմեքենա
Երիտասարդն աներոջը հարվածել է խոհանոցային դանակով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Երևանում` Սարի թաղի տներից մեկում, 24-ամյա տղամարդը դանակահարել է աներոջը։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։
Դեպքը տեղի է ունեցել երեկ` նոյեմբերի 12–ին։
Իրավապահները ժամը 10։33-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից հաղորդում են ստացել, որ շտապօգնության խումբը նույն հասցեից բուժօգնության է տեղափոխել նույն տան բնակիչ 54-ամյա տղամարդուն, որը կրծքավանդակի վնասվածք է ունեցել։
«Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ վիճաբանության ժամանակ 54-ամյա տղամարդուն խոհանոցային դանակով մեկ անգամ հարվածել է դստեր ամուսինը»,– ասված է հաղորդագրությունում:
Ժամը 11։45–ին քրեական ոստիկանները Սայաթ Նովայի պողոտայում հայտնաբերել և մարմնական վնասվածք հասցնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել են 24-ամյա տղամարդուն:
Նա և կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են:
Նոր Խարբերդում 17-ամյա պատանուն սպանել են sms հաղորդագրություն ուղարկելու համար