ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. «Sputnik Արմենիա» գործակալությունը հանրապետությունում, Ռուսաստանում և ընդհանրապես տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ արդիական, օբյեկտիվ և հավաստի նորությունների, ինչպես նաև որակյալ վերլուծական նյութերի պահանջված աղբյուր է։ Այս մասին ասված է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի՝ Sputnik Արմենիայի ղեկավար Դմիտրի Պիսարենկոյին ուղղված շնորհավորական նամակում։
«Սրտանց շնորհավորում եմ «Sputnik» միջազգային տեղեկատվական գործակալության և ռադիոկայանի աշխատանքների մեկնարկի տասնամյակի կապակցությամբ։ Մաղթում եմ Ձեզ և Ձեր թիմին քաջառողջություն, ոգեշնչում, բարեկեցություն և նոր բարձր նվաճումներ տեղեկատվական ասպարեզում»,- ասված Է Կոպիրկինի ուղերձում։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Sputnik Արմենիայի աշխատակիցները պարգևներ են ստացել նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի կողմից։