ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. ԱՊՀ երկրները քննարկում են հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցները արտասահմանում առգրավվելուց հետո ամբողջությամբ պատկանելության երկիր վերադարձնելու մասին նորմ մտցնելու հնարավորությունը։ Այս մասին լրագրողներին հայտնել է ԱՊՀ անդամ երկրների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի գործադիր քարտուղար Վլադիմիր Զիմինը։
«ԱՊՀ տարածքում մենք ցանկանում ենք փոփոխություններ կատարել այն պայմանագրերում, որոնք կարգավորում են իրավական օգնությունը, որպեսզի հաղթի սկզբունքը. վերադարձվում է ամենը (արտասահման դուրս բերած և այնտեղ առգրավված հանցավոր միջոցները – խմբ.), բացի արտառոց ծախսերից` այդ ակտիվների վաճառքի մրցույթների անցկացման, պահման համար»,- հանցավոր եկամուտների օրինականացմանը և ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու եվրասիական խմբի համաժողովի և ԱՊՀ անդամ պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի շրջանակներում ասել է Զիմինը։
Նա ընդգծել է, որ հանցավոր ճանապարհով ստացված միջոցները սովորաբար արտերկիր են դուրս բերվում։