15 տարեկան աղջիկների 64%–ը և տղաների 56%–ն ամեն օր, օրը մի քանի անգամ քաղցրավենիք է ուտում․ Մարինա Մելքումովա

Sputnik
Մասնագետներն ուսումնասիրել են դպրոցականների սննդային վարքագիծն ու մտահոգիչ միտումներ արձանագրել։ Պարզվել է, որ մեր երեխաները քաղցրավենիքի օգտագործմամբ առաջինն են։
«Արաբկիր» Բուժկենտրոնը Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Կրթության նախարարության հետ համատեղ յուրքանչյուր 4 տարին մեկ իրականացնում է հետազոտություն «Դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի» վերաբերյալ։
Արդյունքները ներկայացրել է «Արաբկիր» բժշկական համալիր-Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի մանկաբույժ Մարինա Մելքումովան։