Ազգային Ժողովում բյուջեի քննարկումները շարունակվում են։ Ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանն իր ելույթում անդրադարձել է զենքի գնումների մասին մամուլում հաճախ հանդիպող հրապարակումներին։ Նրա խոսքով՝ Հայաստանի զինված ուժերն այսօր դարձել են Հնդկաստանի ռազմարդյունաբերության գովազդային վահանակը։
Պատգամավորի հետ տեղից սկսել է վիճել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, նրան միացել է նաև քաղպայմանագրի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։ Ազգային Ժողովի նախագահը ստիպված է եղել միջամտել։