Բաքվում ընթանում է COP-29-ը, բայց պաշտոնական Երեւանից ստույգ որոշում դեռ չի հնչել` համաժողովին մասնակցելու են, թե` ոչ։ Իշխանության տարբեր ներկայացուցիչներ չբացառեցին, որ կմասնակցեն, եթե Ադրբեջանը համաձայնի մի քանի գերի վերադարձնել։ Թերևս խոսքն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին չէ, այլ շարքային քաղաքացիների։
Եթե հիշում եք` ՄԱԿ-ի այդ միջոցառումն անցկացնելու իրավունքը 2023-ին Երևանը զիջեց Բաքվին` 32 ռազմագերիների վերադարձի համար։ Հիմա էլ հաշվարկն այն էր, որ Բաքուն իր մարդասիրությունն աշխարհին ցույց տալու համար, համաժողովին ընդառաջ ևս Հայաստանին գերիներ կվերադարձնի։ Բայց այդ թեմայով որևէ ակնարկ անգամ Բաքվից մինչև օրս չկա։
Թեմայի շուրջ Sputnik Արմենիան զրուցել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի հետ։