Որքա՞ն կկազմի գնաճը այս և հաջորդ տարի. պարզաբանում է ԿԲ նախագահը

Մարտին Գալստյան
Այս տարվա հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գնաճը կազմել է 0,6 տոկոս։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Տարեվերջին Հայաստանում գնաճը կհասնի 2 տոկոսի, իսկ 2025-ին՝ մոտ 4 տոկոսի։ Ազգային ժողովում 2025 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Նա նշեց, որ հոկտեմբերին (2023-ի հոկտեմբերի համեմատ) գնաճը կազմել է 0,6 տոկոս։
Գալստյանի խոսքով` վերջին մեկուկես տարվա ցածր գնաճը պետք է հավասարակշռեր 2021-2022 թվականների բարձր գնաճը՝ տնտեսության հետկորոնավիրուսային և հետպատերազմական վերականգնման, այնուհետև ռելոկանտների զգալի ներհոսքի ֆոնին։
Նշենք, որ 2022 թվականի կեսերին և վերջին հանրապետությունում գնաճը 8-9 տոկոսից բարձր էր։
ԵԱԶԲ-ն Հայաստանում վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցում է կանխատեսում դեկտեմբերին