ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Ռուսական ավիացիան և հրետանին հարված են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի գործունեությունն ապահովող ռազմական օդանավակայանների ենթակառուցվածքներին և էներգետիկ օբյեկտներին։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«ՌԴ ԶՈւ օպերատիվ-մարտավարական ավիացիան, հարվածային անօդաչուները, հրթիռային ուժերը և հրետանին հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի գործունեությունն ապահովող ռազմական օդանավակայանների ենթակառուցվածքներին, էներգետիկայի օբյեկտներին, ինչպես նաև 142 շրջաններում հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի կուտակումներին»,- ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։
ՀՕՊ միջոցները խոցել են ԱՄՆ արտադրության HIMARS համազարկային կարակի 6 ռեակտիվ արկ և 71 ինքնաթիռատիպ անօդաչու:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։