ՄԱԳԱՏԷ–ն ծրագրում է միջուկային գործարքի շուրջ բանակցել Իրանի հետ

Ռաֆայել Գրոսսի
ՄԱԳԱՏԷ–ի ղեկավարը նշել է, որ Իրանի հետ միջուկային գործարքը ռազմավարական նշանակություն ունի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Ատոմային էներգիայիմիջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) մտադիր է Իրանի հետ բանակցություններ վարել միջուկային գործարքի շուրջ: Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին այդ մասին ասել է լրագրողներին Բաքվում COP-29–ի շրջանակում։
«ՄԱԳԱՏԷ-ն Իրանի հետ միջուկային գործարքի շուրջ բանակցություններ կվարի։ Մենք կզբաղվենք այդ հարցով Թեհրանում, որտեղ ես հանդիպումներ կունենամ արտգործնախարարի և այլ պաշտոնատար անձանց հետ», – ասել է նա՝ ընդգծելով, որ Իրանի հետ միջուկային գործարքը ռազմավարական նշանակություն ունի։
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին, Իրանն ատոմային ոլորտում գործունեություն է իրականացնում ՄԱԳԱՏԷ-ի հսկողության ներքո ու կանոնների շրջանակում, և Իրանի Իսլամական Հանրապետության միջուկային հարցը կարող է լուծվել, եթե խոշոր տերությունները չափազանց մեծ պահանջներ չներկայացնեն:
Իրանն ավելացրել է մինչև 60% հարստացված ուրանի արտադրությունը․ ԶԼՄ
Հիշեցնենք` 2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Իրանը միջուկային գործարք կնքեցին՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր (ԳՀՀԾ), որը ենթադրում էր պատժամիջոցների վերացում Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց: 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ն Դոնալդ Թրամփի օրոք դուրս եկավ ԳՀՀԾ-ից և վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները։ Ի պատասխան Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների և ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից:
Բորելը Իրանի ԱԳ նախարարի հետ քննարկել է միջուկային գործարքի շուրջ բանակցությունների հարցը