Կենտրոնի թաղապետարանում գործողություններ են իրականացվել, կան ձերբակալվածներ

Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի շենքը
Առայժմ հայտնի չէ, թե քանի մարդ է ձերբակալվել և ինչ գործի շրջանակում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Իրավապահներն այսօր գործողություններ են իրականացրել Երևանի Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնում։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Ըստ այդմ` կան ձերբակալվածներ»,– գրել է նա ֆեյսբուքյան էջում։
Կոստանյանը չի նշել, թե քանի մարդ է ձերբակալվել և ինչ գործի շրջանակում։