ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik․ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը դեսպաններ է նշանակել Կատարում, Ռուանդայում և Ուգանդայում։ Համապատասխան հրամանագրերը ստորագրվել են նոյեմբերի 11-ին և այսօր հրապարակել նախագահի պաշտոնական կայքէջում։
Կատարի պետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Տիգրան Գևորգյանը, նստավայրը՝ Դոհա։ Նա նախկինում ՀՀ դեսպանն էր Սիրիայում և Հորդանանում։
Ռուանդայում և Ուգանդայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Սահակ Սարգսյանը, նստավայրը՝ Ադիս Աբեբա։ Նա համատեղությամբ ՀՀ դեսպանն է Եթովպիայում, Ջիբութիում և Քնեիայում։