Հայտնի հեռուստահաղորդավար Յուրի Նիկոլաևին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք

Յուրի Նիկոլաև
Այժմ բժիշկները փորձում են որոշել ճշգրիտ ախտորոշումը և պատճառները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի ժողովրդական արտիստ, հանրահայտ հեռուստահաղորդավար Յուրի Նիկոլաևին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք։ Տեղեկությունը հայտնում է SHOT–ը։
«Այժմ 75-ամյա արտիստը գտնվում է բժիշկների հսկողության տակ»,– ասված է հաղորդագրությունում։
Ըստ տելեգրամյան ալիքի` Նիկոլաևի ինքնազգացողությունը վատացել է երեկոյան։ Նրա ջերմությունը կտրուկ բարձրացել է, հաղորդավարն ուշագնաց է եղել։ Շտապօգնություն են կանչել, տեղափոխել Մոսկվայի հիվանդանոցներից մեկը և անմիջապես տարել վերակենդանացման բաժանմունք:
Այժմ բժիշկները փորձում են տարբեր հետազոտությունների միջոցով պարզել Նիկոլաևի ինքնազգացողության վատթարացման պատճառները։ Առայժմ հաջողվել է բացառել ինֆարկտը և ինսուլտը։
Հիշեցնենք` Նիկոլաևը մի շարք հայտնի հաղորդումներ է վարել` «Առավոտյան փոստ», «Տարվա երգ», «Երկնագույն ճրագ» և այլն։