Հաագայի դատարանն ընդունել է Հայաստանի ներկայացրած 3 առարկություններից 2-ը

Հաագայի դատարան. Արխիվային լուսանկար
Ավելի վաղ դատարանը քննում էր «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործն ու մերժեց Ադրբեջանի ներկայացրած նախնական 2 առարկությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik․ Արդարադատության միջազգային դատարանն այսօր հաստատել է «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով Հայաստանի ներկայացրած 3 առարկություններից 2-ը, մերժել 1-ը, որը վերաբերում է դատարանի իրավազորությանը։
Հաստատված առարկություններից մեկը վերաբերում է Ադրբեջանի կողմից շրջակա միջավայրին հասցված վնասին։
Այսօր ավելի վաղ դատարանը քննում էր «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործն ու մերժեց Ադրբեջանի ներկայացրած նախնական 2 առարկությունները։