ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Երևանի Կենտրոն վարչական շրջանում կատարված գործողությունների արդյունքում ձերբակալվել է 4 անձ, որից 3-ը պաշտոնատար անձինք են։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ իրավապահները Կենտրոն թաղապետարանում գործողություններ են իրականացրել։
«Ձերբակալություններն իրականացվել են մեզ մոտ քննվող քրեական վարույթի շրջանակում։ Ձերբակալվել է 4 անձ, որից 3-ը պաշտոնատար անձինք են»,– նշեց Օհանջանյանը։
Հիշեցնենք, որ գործողություններն իրականացվել են թաղապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնում։