ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik․ Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնությունում կմասնակցի ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի մի քանի նիստերի։ Այս մասին այսօր կարգադրություն է ստորագրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նոյեմբերի 20-23-ը Սանկտ Պետերբուրգ են գործուղվում Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, ՔՊ խմբակցության պատգամավորներ Վաղարշակ Հակոբյանն ու Ալեքսեյ Սանդիկովը։ Նրանք կմասնակցեն ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի և լիագումար նիստերի, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովների, ԱՊՀ երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի նիստերի աշխատանքներին։
Հիշեցնենք, որ հուլիսին ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի փոխարեն ՀՀ–ն ներկայացնում էր ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։