Հայաստանում կոռուպցիայի խնդիրը չի վերանում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության 3-ամյակին նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ ասել է, որ հասարակության մեջ աճում է այն զգացողությունը, որ Հայաստանում այսօր մեծ ծավալի կոռուպցիա, անարդարություններ, ապօրինություններ կան, որոնք, ըստ նրա, արդեն դառնում են քաղաքական խնդիր:
Այն մասին, թե ինչու է այս գործընթացը սկսել «սայթաքել», ինչ նոր լուծումներ և միջոցներ են անհրաժեշտ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի համար, կխոսենք նոյեմբերի 13-ին` ժամը 14.00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտի փորձագետ, փաստաբան Մարատ Ատովմյանի հետ։
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram ալիքով: Հեռ.` +374(98)180-626, +374(91) 42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։