Արհեստական բանականության(Al) հայացքը համաշխարհային գլուխգործոցներին

Sputnik
Արհեստական բանականությունը գնալով ավելի է ներխուժում մարդու կյանք ՝ գրավելով նորճյուղեր և ոլորտներ։ Այսուհետ AI արհեստական բանականությունըկարող է վերակենդանացնել արվեստի հայտնի գործերը: Այսպես է AI -ն պատկերացնում, թե ինչպիսին կլիներ Լեոնարդո դա Վինչիի հայտնի Վեներան կամ Ջոկոնդան մեր օրերում:
Ինչ տեսքունիդա՝ մեր ֆոտոշարքում։
1 / 6

ԱԲ-ն ներկայացրել է Սանդրո Բոտիչելիի «Վեներայի ծնունդը» հռչակավոր կտավի կերպարի իր տարբերակը։ 1486 թվականին ստեղծված այս կտավը Ֆլորենցիայի գեղանկարչության դպրոցի ամենահայտնի գործերից մեկն է։

2 / 6

Արհեստական բանականությունը (AI) ներկայացրել է, թե ինչ տեսք կունենար հայտնի «Միլոսյան Վեներա» արձանը ժամանակակից աշխարհում։ Հին հունական այս քանդակը ստեղծվել է հելլենիզմի ժամանակաշրջանում՝ մ.թ.ա. 130-100 թվականներին: Այն անտիկ արվեստի ամենահայտնի գործերից մեկն է: ԱԲ-ն, օգտագործելով առաջադեմ ալգորիթմներ և տեխնոլոգիաներ, վերստեղծել է Վեներայի կերպարը՝ նրան օժտելով նոր գծերով և գեղեցկության ժամանակակից պատկերացումներին համապատասխան ոճով:

3 / 6

ԱԲ-ն ներկայացրել է Նեֆերտիտիի կիսանդրու իր տարբերակը՝ ամառնյան ոճի և առհասարակ հին եգիպտական արվեստի ամենահայտնի գործերից մեկը: Այս ոճավորված քանդակապատկերը պատկերում է Նեֆերտիտիին՝ մ.թ.ա. մոտ 1351-1334 թվականներին Հին Եգիպտոսում կառավարած բարեփոխիչ-փարավոն Էխնաթոնի կնոջը: Նեֆերտիտին ոչ միայն իր ժամանակի գեղեցկության խորհրդանիշն էր․ նա շարունակում է հիացնել բոլոր նրանց, ովքեր տեսնում են նրա կիսանդրին:

4 / 6

ԱԲ-ն ներկայացրել է հայտնի «Կզաքիսով տիկինը» կտավի իր տարբերակը, որը ենթադրաբար պատկանում է Լեոնարդո դա Վինչիի վրձնին։ Շատ հետազոտողների կարծիքով՝ սա Միլանի դուքս Լոդովիկո Սֆորցայի (Իլ Մորո մականունով) սիրուհու՝ Չեչիլիա Գալերանիի դիմանկարն է։

5 / 6

ԱԲ-ն ներկայացրել է Բոտիչելլիի երեք շնորհների իր տարբերակը՝ ոգեշնչված Սանդրո Բոտիչելլիի «Գարուն» կտավի (1482 թ․) մի հատվածից: Վեներայի ձախ կողմում, ձեռք ձեռքի տված, պարում են Քարիտները (Շնորհներ կամ Գրացիաներ)՝ Ագլայան, Եփրոսինան և Թալիան, սիրո աստվածուհու ուղեկիցներն ու աղախինները։ Այս դիցուհիները ներկայացնում են զվարճանքը, ոգեշնչումն ու կյանքի ուրախությունը: Երեք Շնորհների հիասքանչ եռյակը (Անմեղությունը, Գրավչությունն ու Սերը) մարմնավորում է կնոջ այն առաքինությունները, որոնք շնորհում է գեղեցկությունը:

6 / 6

ԱԲ-ն ներկայացրել է, թե ինչպիսին կլիներ Լեոնարդո դա Վինչիի հայտնի «Ջոկոնդան» ժամանակակից աշխարհում։ «Մոնա Լիզան» կամ «Ջոկոնդան» գեղանկարչության ամենահայտնի գործերից մեկն է, որը ստեղծվել է 1503-1505 թվականներին։