Ազգային ժողովի «Քաղպայմանագիր» խմբակցության կողմից Ադրբեջանում ապօրինի անազատության մեջ պահվող հայ գերիների վերադարձի մասին խորհրդարանական ընդդիմության նախաձեռնած հայտարարության ընդունման քվեարկության տապալումը «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը լրագրողների հետ ճեպազրույցում զավեշտ է որակել։
«Իշխանությունն ուներ քաղաքական որոշում՝ դեմ քվեարկել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ հայտարարությանը, ու այդ որոշումն արտահայտեց պարզապես չքվեարկելով»․-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը։
Նրա խոսքով՝ հայ ռազմագերիների վերադարձի թեման երբևէ իշխանության համար առաջնային օրակարգ չի հռչակվել, թեպետ տարբեր հանդիպումների ժամանակ որոշակիորեն հարցը քննարկվել է։