Հակակոռուպցիոն կոմիտեն այսօր գործողություններ է իրականացրել Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնում.ձերբակալվածների թվում պաշտոնյաներ են։
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը տապալել է Բաքվում պահվող ռազմագերիների մասին՝ ընդդիմության նախաձեռնած հայտարարության քվեարկությունը։
Ադրբեջանի և Հայաստանի հիդրոլոգների և ինժեներների խումբը Ամերիկայի միացյալ նահանգների աջակցությամբ անդրսահմանային գետերի ջրային ռեսուրսների կառավարման համալիր սխեմա է մշակում։