ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. «Россия Сегодня» մեդիա խմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը շնորհավորել է միջազգային լրատվական գործակալությանը և Sputnik ռադիոյին 10-ամյա հոբելյանի կապակցությամբ և հայտարարել, որ հպարտանում է թիմով։
«Մեր Sputnik-ը նշում է իր հոբելյանը՝ եթերում տասը տարի։ Այս ընթացքում մենք բացել ենք 25 խմբագրական կենտրոններ ամբողջ աշխարհում և կայքեր և սոցիալական ցանցերի էջեր 32 լեզուներով։ Սոցիալական ցանցերում մեզ հետևում է ավելի քան 32 միլիոն մարդ` չնայած տարբեր արգելափակումներին ու պատժամիջոցներին»,- գրել է Սիմոնյանն իր Telegram-ի ալիքում։
Նա հավելել է, որ Sputnik-ը միակ արտասահմանյան ԶԼՄ–ն է, որը հեռարձակվում է FM ռադիոյով Իրանում, ինչպես նաև Սերբիայի ամենաշատ մեջբերվող լրատվամիջոցն է։ Տեղեկացրել է, որ չինական Weibo-ում Sputnik-ն ավելի շատ բաժանորդներ ունի, քան բոլոր արտասահմանյան լրատվամիջոցները միասին վերցրած։
«Մեր գործակալության Telegram-ալիքները առաջատարներն են հարևան երկրներում մեջբերումների առումով, իսկ կայքերը մշտապես ամենահայտնիներից են։ Լիբանանում, մենք վերցրել ենք BBC-ի հաճախականությունը և հեռարձակվել արաբերենով շուրջօրյա, նույնիսկ ռմբակոծությունների ներքո »,- գրել է գլխավոր խմբագիրը։
Սիմոնյանը նշել է, որ ավելի քան տասը տարի Sputnik-ի եթերում հայտնվել են քաղաքական գործիչներ, աստղեր, փորձագետներ տարբեր ոլորտներից ու երկրներից։
«Մենք տիրապետում ենք նեյրոնային ցանցերին, և այժմ ունենք 24/7 աշխատանքային հաղորդավարներ, ես հպարտ եմ»:
Միջազգային լրատվական գործակալությունը և Sputnik ռադիոն նոյեմբերի 10-ին նշել են իրենց տասնամյակը։