ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Իրանի զինված ուժերը 600 հազար լիտր մաքսանենգ վառելիք տեղափոխող նավ են կալանել։ Այս մասին հայտարարել է Իրանի Հորմոզգան նահանգի դատախազ Արեֆ Աքբարին։
«Պարսից ծոցով նավարկող նավում 600 հազար լիտր մաքսանենգ վառելիք է հայտնաբերվել։ Մաքսանենգները ծրագրում էին վառելիքը տեղափոխել Պարսից ծոցի երկրներից մեկը», - ասել է Աքբարին:
Նա հավելել է, որ Իրանի իրավապահ մարմինները ձերբակալել են մաքսանենգներին։
Նրանց նկատմամբ քրեական գործ է հարուցվել, նախաքննությունը շարունակվում է։