ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հերքել է Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցի մասին լուրերը։
Ավելի վաղ նմանատիպ հեռախոսազրույցի մասին գրել էր The Washington Post–ը։
«Վերջերս Washington Post–ի գրած լուրը, թե Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույց է եղել, սուտ տեղեկություն է, նման բան չի եղել։ Պուտինի և Թրամփի շփումների վերաբերյալ կոնկտրետ ծրագրեր դեռ չկան»,– հայտնել է Պեսկովը։
Ավելի վաղ The Washington Post–ի աղբյուրները հայտնել էին, որ Թրամփը, իբր, նոյեմբերի 7-ին զանգահարել է Պուտինին և Ուկրաինայի հակամարտությանն առնչվող հարցեր բարձրացրել, ինչպես նաև կոչ արել հակամարտության սրման չդիմել։
The Washington Post–ը նաև գրել էր, որ Թրամփը, իբր, հետաքրքրություն է հայտնել հետագա զրույցներում` ուկրաինական հակամարտության շուտափույթ լուծման քննարկման նպատակով։