ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. «Ռոսիա Սեգոդնյա» ՄՏԳ–ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին շնորհել են է «Հանուն խաղաղության և մարդու իրավունքների - 2024» մրցանակը։ Այս մասին հայտնում է RT–ն։
«Ինձ համար բոլորովին անսպասելի պատիվ էր։ Անկասկած ուրախ եմ, որ նկատել եք մեր աշխատանքը», – ասել է Մարգարիտա Սիմոնյանը տեսաուղերձում։
Մրցանակն արդեն երկրորդ տարին անընդմեջ շնորհվում է Բելառուսում` Էմիլ Չեչկոյի անվան միջազգային բարեգործական հիմնադրամի կողմից։
Չեչկոն Բելառուս փախած լեհ զինվոր է։ Նա բացահայտել է լեհական կողմի փախստականների սպանությունները։ 2022 թվականի գարնանը Չեչկոյին մահացած են գտել Մինսկի բնակարանում։