Լիբանանին Իսրայելի հարվածներից զոհվածների թիվը գերազանցել է 3200–ը

Լիբանանը իսրայելական հարվածներից հետո. Արխիվային լուսանկար
Լիբանանում վիրավորների թիվը հասել է 14 134–ի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Լիբանանի վրա իսրայելական ռմբակոծությունների մեկնարկից ի վեր զոհվածների թիվը հասել է 3243-ի։ Այս մասին ասվում է Լիբանանի առողջապահության նախարարության Արտակարգ իրավիճակների կենտրոնի հայտարարության մեջ։
«Իսրայելական ագրեսիայի սկզբից զոհերի թիվը հասել է 3243-ի, վիրավորներինը` 14134 է»,- նշվում է փաստաթղթում։
Զեկույցի համաձայն՝ անցած մեկ օրվա ընթացքում Լիբանանի տարբեր շրջաններում Իսրայելի ռմբակոծությունների հետևանքով զոհվել է 54 մարդ, վիրավորվել՝ 56 խաղաղ բնակիչ։
Իսրայելը հոկտեմբերի 1-ից «Հզբոլլահի» ուժերի դեմ ցամաքային գործողություն է իրականացնում Լիբանանի հարավում և շարունակում է օդային ռմբակոծությունները հարևան երկրում, որտեղ արդեն զոհվել են ավելի քան հազար մարդ, այդ թվում՝ շիա շարժման առաջնորդներ։ Ավելի քան 90 հազար մարդ փախստական է դարձել: Չնայած կորուստներին, այդ թվում՝ հրամանատարական կազմում, «Հզբոլլահը» ցամաքային մարտեր է մղում և չի դադարեցնում Իսրայելի տարածքի հրթիռակոծումը: