ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը ուկրաինական երկու անօդաչու են ոչնչացրել Կուրսկի մարզի և մեկը` Բելգորոդի մարզի երկնքում։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Ժամը 15.00-17.00-ն (Մոսկվայի ժամանակով) կանխվել է ՌԴ տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ ինքնաթիռատիպ ԱԹՍ-ների կիրառմամբ Կիևի ռեժիմի կողմից ահաբեկչական հարձակում իրականացնելու փորձը։ ՀՕՊ հերթապահ միջոցները երկու անօդաչու են ոչնչացրել Կուրսկի մարզի և մեկը` Բելգորոդի մարզի տարածքի վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։