Հնդկաստանը կողմ է ԵԱՏՄ-ի հետ առևտրային բանակցությունների ակտիվ առաջխաղացմանը. նախարար

Սուբրամանյամ Ջայշանկար
ԵԱՏՄ անդամ երկրները խորհրդակցություններ են անցկացնում Հնդկաստանի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Հնդկաստանը հանդես է գալիս Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ առևտրային բանակցությունների եռանդուն առաջխաղացման օգտին: Այս հայտարարությունն արել է երկրի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը Մումբայում կայացած ռուս-հնդկական գործարար համաժողովի ժամանակ։
«Հնդկաստանի և Եվրասիական տնտեսական միության միջև ապրանքների առևտրի շուրջ բանակցությունները սկսվել են այս տարվա մարտին։ Մենք պետք է եռանդով առաջ շարժվենք»,-ասել է նա։
Հիշեցնենք` հուլիսին Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի` ՌԴ կատարած այցի ժամանակ համատեղ հայտարարություն ստորագրվեց, որում նշվում է, որ Ռուսաստանն ու Հնդկաստանը պայմանավորվածության են ձեռք բերել ԵԱՏՄ-Հնդկաստան ազատ առևտրի գոտու ստեղծման հարցի շուրջ աշխատելու վերաբերյալ։
ԵԱՏՄ–ն ԱԱԳ-ի մասին համաձայնագրեր է կնքել Իրանի, Վիետնամի և Սերբիայի հետ: Եզրափակիչ փուլում են գտնվում Ինդոնեզիայի, ԱՄԷ-ի և Եգիպտոսի հետ առևտրային համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունները: Ընթացիկ տարում բանակցություններ են անցկացվել նաև Մոնղոլիայի հետ ժամանակավոր առևտրային համաձայնագիր կնքելու շուրջ:
ԵԱՏՄ-ին անդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը:
Հայաստանը բավական մեծ պոտենցիալ ունի իրացնելու ԵԱՏՄ-ում. Արամյան